• СПБ РОО АНКА "АНЦ-АРМЕНИЯ

Телепередача про Левона Адяна в Арцахе

10 августа 2020 г. состоялась передача в эфире Арцахского телевидения, посвящённая 80-летнему юбилею Левона Адяна.


Участвовали:


в телестудии в Степанакерте

  • заслуженный журналист Арцаха Микаэл Гаджиян

  • писатель, переводчик, профессор Сократ Ханян

  • заслуженный журналист Арцаха Нвард Алексанян

удалённо через Zoom

  • министр культуры Республики Арцах Лучине Караханян (Степанакерт)

  • писатель Левон Адян (Санкт-Петербург)

  • поэтесса и переводчик Нелли Авакова (Лос-Анжелес)

  • писатель Рубен Григорян (Ереван).


Внизу два видео:

- запись передачи на ТВ

- фрагмент параллельной записи в квартире Левона Воскановича.


Видео (40 мин)


Фрагмент параллельной видеозаписи в квартире Левона Воскановича (9 минут)


Поэтическое поздравление от Сократа Ханяна:

Սոկրատ ԽԱՆՅԱՆ


ԵՍ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ

Տաղանդավոր գրող ախպորս` Լևոն Ադյանի ծննդյան 80-ամյակի առթիվ

Չէ, չեմ հավատում, իմ Լևոն ախպեր, Ես չեմ հավատում, արևս վկա, Դու` ծիածանված երազների տեր, Հոգուդ խորքերում խոհեր արևկա… Միտքդ` հրաբորբ, տենչերդ` պայծառ, Ասում ես` ութսուն գարունս անցավ։ Այն ե՞րբ էր, Լևո՛ն, դու քաղաք եկար` «Հեռու լեռներում» ոսկետառ գրքով, Ամեն մի բառդ` սիրո արեգակ, Ամեն մի տողդ` ծաղկաբույր Մռով… Եկար ու գիրքդ դրիր սեղանին` Ինչպես սիրտ բուժող նոր սպեղանի։ Գրքիդ մեջ, Լևո՛ն, տեսանք մի աշխարհ, Այդ աշխարհի մեջ` սիրտդ աստղաշող, Դա գիրք չէր, Լևո՛ն, դա սուրբ նշխար էր, Դա քո ուղին էր` բարձունքներ տանող… Որ ընթերցողիդ` նոր խոսքի ծարավ, Գալիք գանձերիդ աշխարհը տարավ։ Ցույց տվիր նրան «Կյանքի ճանապարհ», Ոնց հեքիաթների փորձված իմաստուն, Վստահ գոչեցիր` «Իմ երկրի մարդիկ»… «Կորսված բարդիներ» չեն թողնի դաշտում, «Հեռավոր ամռան» արևի հրով, Գյուղում քո տունը կերտեցիր սիրով։ Ձորում աղմկող գետը քեզ հետ էր, Գետ չէր, կարոտի անմարում երգ էր. «Մոռացված մի երգ» շոյում էր սիրտդ, «Դարձ ի շրջանս» նետվում էր գիրկդ… Հայ գրող էիր` մեծերի կողքին, Բարեկամության ջահ էր քո հոգին։ Թարգմանիչ էիր նաև սուր գրչով, Մեծ Թումանյանը քեզ համար դաս էր, Հնամյա Բաքուն հայկական շնչով, Մեզ թվում էր, թե խաղաղ Պառնաս է… Բայց պարզվեց թուրքի համիդյան ոգին, Երբ ցավից ճչաց Արցախա որդին։ Նոր Սումգայիթում հայ շինարարի Արյունը հեղեց յաթաղանը կեռ, Բարեկամություն երգող ազերին Հայակերտ Բաքվում դարձավ հայակեր, Ի՜նչ իմանայինք… նոր կյանք էր, նոր երթ, Որ հարևանը չի փոխվել երբեք։ Մի օր էլ, ախպեր, լեզուս չի գալիս, Որ ասեմ` դաժան վարվեցին քեզ հետ, Ճամփադ փակողը այն ազերին էր, Որ հարևանդ էր` իբրև գեղագետ… Ձևեր էր հանում` կանգնած է կողքիդ, Քեզ հարվածում էր հենց նրա որդին։ Աստված քեզ հետ էր, դու էլ` Աստծո, Զարմանալի չէ, հայի զավակ ես, Հոգիդ օծել ես Աստծո տվածով, Աստծո տվածը հույս ու հավատ է… Հոգիդ դարձրած հուսո Տիեզերք, Հինը կոչեցիր «Հեռացող եզերք»։ Իսկ հեռացողը Եզերքն է, Լևո՛ն, Դու էլի նույնն ես` աստղոտ Տիեզերք, Սիրտդ այգաբաց, հոգիդ երգեհոն, Մարդկության հանդեպ քո սերը` Օրհներգ։ Մաշտոցի թոռն ես, Լոռեցու ոգին, Հայոց Արցախի բեկորված որդին։ Քո գարունները ծաղկեփնջեր են, Ծաղկեփնջեր են` թարմ ու հայաբույր, Կարոտի կրակ, սիրո կանչեր են, Լեռան աղբյուր են ու լեռան համբույր… Դու` քո հերկերի մշակ ու հոտաղ, Ծաղկուն հերկերիդ ախպերդ մատաղ։ 03.08.2020թ.


СМС-РАССЫЛКА
КОНТАКТЫ

(812) 571-29-80

 

191186, Санкт-Петербург,

Невский пр., д. 40-42

 

info.armspb@gmail.com

САНКТ-ПЕТЕРБУРГСКАЯ РЕГИОНАЛЬНАЯ ОБЩЕСТВЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ

АРМЯНСКАЯ НАЦИОНАЛЬНО-КУЛЬТУРНАЯ АВТОНОМИЯ

"АРМЯНСКИЙ НАЦИОНАЛЬНЫЙ ЦЕНТР-АРМЕНИЯ"

О НАС

© СПБ РОО АНКА "АНЦ-АРМЕНИЯ" 2018

  • Grey Facebook Icon
  • Grey Vkontakte Icon
  • Grey Instagram Icon
  • Grey YouTube Icon